տուն Հասարակություն Իրավական ԱԺ աշխատակազմը 3 մլն դրամ տուժանք է վճարել 2 աշխատակցի

ԱԺ աշխատակազմը 3 մլն դրամ տուժանք է վճարել 2 աշխատակցի

202
0

«Բաբայան Քոնսալթինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքում» գրել է.

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ Babayan Consulting ընկերության կողմից ներդրված ջանքերի շնորհիվ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հրամաններով ապօրինի ազատված երկու աշխատակցի ՀՀ ԱԺ աշխատակազմը վճարել է ավելի քան 3 միլիոն ՀՀ դրամ տուժանք:

Հիշեցնեմ, որ մեր վստահորդների հասանելիք հատուցումը չվճարելու նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր հրամանում որպես հիմք էր ընդունել օրենքի այնպիսի կարգավորում, որը վերաբերելի չէր մեր վստահորդներին»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here