տուն Լուրեր Ազգուտակը եկել էր Կառավարությունից արդարադատություն պահանջելու (տեսանյութ)

Ազգուտակը եկել էր Կառավարությունից արդարադատություն պահանջելու (տեսանյութ)

93
0

 

Այսօր Կառավարության առջև էին հավաքվել Կոտայքի մարզի Զովք գյուղի մի խումբ բնակիչներ: Նրանք պահանջում էին արդարադատություն Նուշիկ Բաղդասարյանի որդիˋ 30-ամյա Ռոման Մովսիսյանին կալանքից ազատ արձակելու համար:

Araratnews.am-ի հետ զրույցում Նուշիկ Բաղդասարյանը պատմում է, որ իրենց ազգականուհուն առևանգելու  պատճառով առևանգողիˋ Գարիկ Թադևոսյանի և իր տղայիˋ Ռոման Մովսիսյանի միջև վեճ է եղել, որի ընթացքում իր տղան ծեծել է Գարիկ Թադևոսյանին, իսկ վերջինս, գետնին ընկնելու հետևանքով, կոտրել է ծնկոսկրը:

Ռոման Մովսիսյանի նկատմամբ 2013-ին նոյեմբերին Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 118-րդ հոդվածով /ծեծ/ և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով /դիտավորությամբ խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/ նախատեսված արարքների հատկանիշներով:

Ռոման Մովսիսյանը արդեն 6 ամիս է, ինչ կալանավորված է:

Մանրամասններըˋ տեսանյութում: