տուն Քաղաքական Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումը հայտնի ՍԴ վերաբերյալ

Ազգային ժողովը պետք է իր դիրքորոշումը հայտնի ՍԴ վերաբերյալ

174
0

ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին զրկել է դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից։ Այսօր խորհրդարանում, անդրադառնալով ՍԴ ինքնավարությանն ու քաղաքական ազդեցության գործոնին, հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ 2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ, ըստ նրա, այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018 թվականի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը, ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, ՍԴ դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել է: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն ՍԴ ինքնավարության դեմ:

«Ես կարծում եմ, որ ՀՀ Ազգային ժողովը՝ որպես ՀՀ ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ քաղաքական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրած խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»,- ասաց Միրզոյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here