տուն Լուրեր Ազգային ժողովը կհագեցվի ժամանակակից տեխնիկայով

Ազգային ժողովը կհագեցվի ժամանակակից տեխնիկայով

160
0

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է ներկայացրել ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումից:

«Այսօր ՀՀ Ազգային Ժողովում քննարկեցինք ՀՀ Ազգային ժողովի 2020-ի բյուջետային հայտը: Ուրախ եմ արձանագրել, որ քննարկման մասնակիցները կիսեցին իմ տեսլականը հաջորդ տարում էապես ավելացնել նոր ժամանակակից տեխնոլոգիաներով և տեխնիկայով ՀՀ Ազգային ժողովի և աշխատակազմի հագեցվածությունը:

Նշեմ, որ քիչ թե շատ ժամանակակից համարվող համակարգիչներով, ներառյալ այս տարվա գնումները, ՀՀ Ազգային ժողովը հագեցված է ընդամենը 27%-ով: Նպատակադրվել ենք հաջորդ տարի այն դարձնել 41.9%:

Նպատակների շարքում է նաև սերվերային համակարգի հզորացումը (արդեն իսկ անվճար ստացել ենք 4 նոր գերժամանակակից սերվերներ):

Ավելին, դեռևս 2010-ին տեղադրված նիստերի դահլիճի քվեարկության և սպասարկման համակարգի արդիականացման համար բանակցում ենք Koika հարավկորեական ընկերության հետ, որոնք ցանկանում են անվճար տրամադրել բազմաթիվ սարքավորումներ»,- գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here