Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Իսպանիայի առաջնության հանդիպումը «Բարսելոնայի» դեմ, որը կկայանա դեկտեմբերի 18-ին: Marca-ի տեղեկությունը փոխանցում է armsport.am :
Ազարը դեռևս շարժվում է հենակների վրա: Նրա վերականգնման պրոցեսը ավելի դանդաղ է ընթանում, քան նախկինում կարծում էին: Սկզբնապես նշում էին, որ բելգիացին բաց կթողնի ութից տասը օր: