Պակիստանի իշխանությունները որոշում են կայացրել բանտից ազատ արձակել մոլա Աբդալլահ Ղանի Բարադարին, ով «Թալիբան» ծայրահեղական կազմակերպության անդամ է և այդ կազմակերպության համահիմնադիրներից մեկը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Պակիստանի ներքին գործերի նախարարությունում իր աղբյուրին:
Այն, որ Բարադարն ու «Թալիբան» մի շարք անդամներ ազատ են արձակվելու, հայտարարվել էր դեռևս այս տարվա սկզբին հարևան Աֆղանստանի իշխանությունների հետ բանակցություններից հետո: Նշենք, որ Աբդալլահ Ղանի Բարադարը ձերբակալվել էր 2010 թվականին պակիստանյան հետախուզության կողմից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն կամակերպելու համար: