Երեկ «Հայազն» կուսակցությունը Ազատության հրապարակում ու քաղաքի այլ բանուկ հատվածներում նախաձեռնել է Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն ուղղված ստորագրահավաք:
«Ստորագրահավաքի նպատակն է՝ ֆիքսել մեր այն քաղաքացիներին, ովքեր կողմ են արտահայտվում բացարձակ ինքնիշխանության պահպանմանը»-, հայտարարեց «Հայազն»-ի երիտասարդական կառույցի ղեկավար Վահե Մելքոնյանը: «Մենք խնդիր ունենք օրակարգ փոխելու: Քաղաքական դաշտում հնչում է Եվրոպա-Եվրազես հակադրությունը. մենք կարծում ենք, որ իրականը ինտեգրվել-չինտեգրվելու հակադրությունն է»,- շարունակեց ակցիայի մեկ այլ մասնակից:
Նշենք, որ օրվա ավարտի դրությամբ արդեն մոտ 1000 ստորագրություն հավաքվել էր: Ակցիան կշարունակվի մինչև մայիսի 26-ը, որին կհաջորդի ինչ-որ քաղաքական միջոցառում, որի մասին «Հայազն»-ի անդամները չցանկացան մանրամասնել :