«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության երթը մեկնարկեց Մաշտոցի պուրակից, անցավ Հանրապետության հրապարակով, բոյկոտի կոչեր հնչեցրեց Տիգրան Մեծի «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ։ Այս պահին երթի մասնակիցները շարժվում են Զաքյան փողոցով։ Երթը ընթանում է իմպրովիզի հիման վրա և քայլելու ընթացքում է որոշվում՝ որ կողմ շարժվել, սակայն վերջնակետը այնուամենայնիվ փակ շուկան է։ Փակ շուկայի մոտ ակցիայի մասնակիցներին դիմավորեցին Սամվել Ալեքսանյանի «աջակիցները»։ Քաղաքագետ ներկայացած Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ փակ շուկայի խնդիր գոյություն չունի։