Լուսանկարը` Առավոտ օրաթերթի
Արդեն մեկ ամիս է, ինչ ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը նախաձեռնել է «Ազատամարտիկների դաշինք» անունով հասարակական կազմակերպությունը: Դաշինքին միացել են մի շարք Արցախյան պատերազմի հրամանատարներ:
Նախորդ շաբաթ «Ազատամարտիկների դաշինքը» հանդիպում ունեցավ Արմավիրում: Երեկ Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ «Ազատամարտիկների դաշինքի» հերթական հանդիպումը, որի ընթացքում Աշտարակի ազատամարտիկներին ներկայացվեցին դաշինքի ծրագրերը։
Հանդիպման ընթացքում խոսքով հանդես եկան Ապարանի նախկին քաղաքապետ, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, գնդապետ Խաչիկ Ավետիսյանը, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը, լրագրող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
«Ազատամարտիկների դաշինքի» անդամները նախատեսում են նմանատիպ հանդիպումներ անցկացնել ողջ Հայաստանով մեկ: