տուն Լուրեր Ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրել

Ազատամարտիկներին դահլիճ չեն տրամադրել

131
0

big137050764774

Այսօր ազատամարտիկները հրավիրել են կլոր սեղան քննարկում քաղաքական մի քանի ուժերի ներկայացուցիչների հետ միասին: Քննարկումը նախատեսված էր անցկացնել Մետրոպոլ հյուրանոցում, բայց անցկացվել է  Սայաթ-Նովա փողոցում գտնվող Տիգրան Մեծ փոքրիկ սրահում: «Դրա պատճառն այն է, որ իշխանությունները արգելել են ազատամարտիկներին դահլիճ չտրամադրել, քանի որ վախենում են»,- հայտարարել է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը: Հանդիպման սկզբում վերջինս կարճ  ներկայացրել է քննարկման օրակարգը և քննարկվելիք հարցերը: Սուրեն Սարգսյանը նշել է, որ ներկա են այն բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ում  իրենք հրավիրել են, բացառությամբ ՀՅԴ-ի. «Չենք հրավիրել Արթուր Բաղդասարյանի և Արտաշես Գեղամյանի կուսակցություններին, քանի որ հակառակ դեպքում, հանրությունը մեզ չէր ների»,-ասել է ազատամարտիկը: Սուրեն Սարգսյանի տեղեկացմամբ, քննարկման հիմնական թեման այսօր երկրում ստեղծված իրավիճակն է և այդ իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելը: Նշենք, որ նախապես որոշված էր քննարկումն անցկացնել փակ, մինչդեռ ընթացքում որոշվել է այն անցկացնել լրագրողների ներկայությամբ: Այս պահին դեռ շարունակվում է ազատամարտիկների և քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումները:

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here