տուն Լուրեր Ազատամարտիկները վստահելի են, նրանց հետ կարելի է քայլել. Երվանդ Մանարյան

Ազատամարտիկները վստահելի են, նրանց հետ կարելի է քայլել. Երվանդ Մանարյան

289
0

2888888888

Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանն արդեն տևական ժամանակ է ինչ կանգնած է ազատամարտիկների սկսած պայքարի կողքին: Ինչպես է նա պատկերացնում պայքարի ուղին, ինչքանով է հավանական, որ ազատամարտիկների սկսած պայքարը չի ձախողվի նախորդների նման: Այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է սիրված արտիստի հետ: «Էական չէ՝ խնդիրներին լուծում կտրվի, թե չէ, քանի որ  մենակ դու չես, գոյություն ունի նաև հակառակ կողմ: Կարևորն այն է, որ այդ խնդիրներին լինես հետևողական և բարձրացնես դրանք:Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ տարածված է, որ խնդիրը դնում են ու ոչինչ չեն անում դրա լուծման համար, մոռանում են, հետո դնում են բոլորովին նոր խնդիր և այդպես շարունակ, արդյունքում ունենում ենք շատ թվով չլուծված խնդիրներ: Իսկ ազատամարտիկների սկսած շարժումը հետաքրքիր է նրանով, որ ցանկացած խնդրի հետևողական են լինում»,-նշել է դերասանը: Նրա կարծիքով ազատամարտիկներն ի վերջո մի բանի հասնելու են.«Շարժումը շատ կարևոր է մեր հասարակության համար, քանի որ մենք շատ շուտ ենք հիասթափվում և շատ շուտ ենք մոռանում, որ մենք տան տեր ենք, իսկ մենք գնում ենք ուրիշի տանը ապրելու, դա վատ ու արատավոր սովորություն է»,-ասել է վարպետը:

«Արդեն երկրորդ անգամ է խոչընդոտում են ազատամարտիկներին այս կամ այն հյուրանոցում իրենց քննարկումներն անցկացնելուն, ինչպես կմեկնաբանեք այս փաստը» հարցին Երվանդ Մանարյանը պատասխանել է.«Դա փոքրոգի մարդկանց արած քայլ է, բանի տեղ չպետք է դնել, վաղը որ շարժումը ինչ-որ հաջողություն ունեցավ, այդ նույն մարդիկ «քսվելու են»:

«Միգուցե որոշ առումներով վախենում են ազատամարտիկներից, դրա համար են փորձում խոչընդոտել նրանց կազմակերպած քննարկումները» հարցին Երվանդ Մանարյանը պատասխանել է.«Ազատամարտիկներից վախենալ պետք է, որովհետև մարդիկ ժամանակին ցույց տվեցին, որ իրենք իրենց գործի, իրենք իրենց երկրի ու տան տերն են ու պատրաստ են ամեն գնով պաշտպանելու, ու շատ ցավալի է, որ քսան տարի հետո նորից նրանք են իջնում հրապարակ, բայց կյանքն այդպես է դասավորվել, իսկ նրանք վստահելի մարդիկ են և նրանց հետ քայլել կարելի է»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here