տուն Հասարակություն «Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա

«Աերոֆլոտը» կկրճատի թռիչքների քանակը դեպի Եվրոպա

191
0

Ռուսական խոշոր ավիաընկերությունը` «Աերոֆլոտ»-ը կրճատում է դեպի Եվրոպա թռիչքների քանակը: Այս մասին հայտարարված է ընկերության պաշտոնական կայքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը`վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանը մարտի 16-ից սահմանափակում է չվերթները Եվրոպական միության, Նորվեգիայի և Շվեյցարիայի հետ: Մինչ այդ սահմանափակվել էին չվերթները Չինաստանի, Իրանի, Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի հետ:

Հաղորդագրությունում ասվում է, որ «Աերոֆլոտ»-ը փոփոխություններ կմտցնի Մոսկվայից դեպի Եվրոպա թռիչքային ծրագրում: