տուն Լուրեր Ադրբեջանցու մտքով երբ անցնում է՝ կրակում է. սահմանամերձ Մովսեսը

Ադրբեջանցու մտքով երբ անցնում է՝ կրակում է. սահմանամերձ Մովսեսը

292
0

Movses-village

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշում է, որ դեկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից կրկին կրակոցներ են հնչել գյուղի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Մովսեսի պաշտպանական դիրքերում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց եւս մեկ պայամանագրային զինծառայողˋ 26-ամյա Հրանտ Պողոսյանը, որը Բերդ քաղաքի բնակիչ էր:

«Վերջին ամիսներին նույն կերպ է: Դրանց գրաֆիկ չկա, ադրբեջանցու մտքով երբ անցնում է՝ կրակում է, միշտ էլ կրակում են»,- ասում է Արարատ Ավալյանը:

Ադրբեջանական կողմի հետ 18 կմ սահմանագիծ ունեցող Մովսես գյուղն ունի մոտ  2000 բնակիչ, ովքեր զբաղվում են հիմնականում անասնապահությամբ եւ այգեգործությամբ: Գյուղի դպրոցում սովորում է 150 երեխա:

«Արտագնա աշխատանքի մեկնողներ էլ շատ կան, մոտ մի 150 հոգի:  Գնում են Ռուսաստան հիմնականում: Եվ ընտանիքներով են գնում, եւ առանց ընտանիքի: Ոմանք ընտանիքով մնում են, էլ հետ չեն գալիս»,- ասում է Ավալյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here