տուն Աշխարհ Ադրբեջանցի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է (լուսանկար)

Ադրբեջանցի ֆուտբոլիստի վարսահարդարը հայ է (լուսանկար)

369
0

Հայ վարսահարդար Հովիկ Մանուկյանը, որը Հայաստանից է տեղափոխվել Գերմանիա, կարճ ժամանկի ընթացքում աստիճանաբար զարգացրել է իր բիզնեսը։

22-ամյա  Հովիկ Մանուկյանն ապրում է Գերմանիայի Աուէ-Բադ-Շլեմ քաղաքում, որտեղ վարսավիրանոց է բացել և 3,5 ամսում նրա մոտ հաճախորդների պակաս չի զգացվել։ Ինչպես հաղոդում է Rusarminfo-ն, Հովիկ Մանուկյանի հաճախորդների թվում են նաև հայտնի մարդիկ, այդ թվում և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Դմիտրի Նազարովը։

«Վարսավիրանոցի բացումից երկու օր անց իմ հաճախորդների թիվն ավելացավ ևս մեկով, նա Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականի և «Էրցգեբիրգե Աուէ» ակումբի խաղացող Դմիտրի Նազարովն է»,- պատմել է Մանուկյանը:

Աղբյուրը գրում է, որ Մանուկյանը 2012 թվականին Հայաստանից ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Գերմանիա: Որոշ ժամանակ անց նա սովորել է վարսահարդարություն, իսկ 2016-ին կազմակերպել է մազերի նորաձևության ցուցադրություն: 

2017 թվականին քաղաքային իշխանություններն օգնել են Մանուկյանին և նրա ընտանիքին խուսափել արտաքսումից: