Ադրբեջանական «Ժամանակակից Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդ Հաֆիզ Գաջիևը սպառնացել է ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկուն կտրել նրա ականջը: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը:
Բանն այն է, որ մի քանի շաբաթ առաջ Ժիրինովսկին ասել էր, որ Ադրբեջանում չկա ազգություն, այնտեղ ապրում են Կասպից ծովի բնակիչներ` կասպիացիներ: Այս հայտարարությունը բուռն արձագանք էր գտել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Ռուսաստանի ադրբեջանցիների շրջանում:
Գաջիևն այս հայտարարությունները որակում է որպես վիրավորական. «Այս վիրավորանքների համար ես անձամբ եմ կտրելու նրա ականջը», — ասել է նա:
Հիշեցնենք, որ Գաջիևը ավելի վաղ կոչ էր արել կտրել գրող Աքրամ Այլիսլիի ականջը, ով իր գրքում «վիրավորել» էր ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Այլիսլիի «Քարե երազներ» գրքում հեղինակը պատմել է հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների մասին: