Այսօր Մոսկվայում ձերբակալվել է մի ադրբեջանցի երիտասարդ, ով խանութից գողացել է վճարման մի քանի տերմինալներ։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով «Ռոսբալթին»։
Օրերս ոստիկանությունը կողոպուտի վերաբերյալ հաղորդագրություն է ստացել։ Մայիսի 1 փողոցի խանութներից մեկի աշխատակցի խոսքերով՝ անհայտ անձինք մտել են խանութ, գողացել վճարման տերմինալները, տարել ՎԱԶ մակնիշի ավտոմեքենա և փախել։
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենան կանգնեցվել է օրինապահների կողմից, իսկ ղեկին գտնվող օրինախախտը ձերբակալվել է։ Վերջինս Ադրբեջանի քաղաքացի, 24-ամյա մի գործազուրկ է։
Նշենք նաև, որ ոստիկանությունը շարունակում է մյուս հանցակիցների որոնողական աշխատանքները։