Այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է այն խոսակցությունները, որ երկրում դեռ քաղբանտարկյալներ կան։ Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն։
«Նախորդ տարվա հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս թեմայի վերաբերյալ մի շարք քննարկումներ եղան և այդ կառույցի ներկայացուցիչների գերակշռող մասի տեսակետները համընկնում են իմ տեսակետների հետ։ Վերոնշյալն ապացուցում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, և դա հաստատված է Եվրոպայի և աշխարհի կարևորագույն ինստիտուտներից մեկի կողմից։
Բացի այդ, մենք ավելի քան 10 տարի է, ինչ հանդիսանում ենք Եվրոպայի խորհրդի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անդամ։ Եվ եթե ինչ-որ մեկի նկատմամբ թույլ է տրվում անարդարություն, ապա մշտապես հնարավոր է դիմել Եվրոպական դատարան», — ասել է Ալիևը։
Սակայն կորևոր ենք համարում հիշեցնել, որ դեռ 2013 թվականի նոյեմբերի ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեի նախագահ, Ադրբեջանի գծով այդ կառույցի նախկին զեկուցող Անդերս Հերկելը հայտարարել է, որ թեև գովելի է այն փաստը, որ Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրվել է վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիրը, այնուամենայնիվ, Ադրբեջանում քաղբանտարկյալներ դեռ կան։