տուն Աշխարհ Ադրբեջանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Ադրբեջանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

325
0

Ինչպես հայտնի է, անցած տարեվերջին Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, ինքնալուծարվել է, ինչից հետո Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Այսօր՝ հունվարի 17-ին, այդ երկրում մեկնարկում է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի փետրվարի 8-ին: Արտահերթ ընտրությունները նախանշված են փետրվարի 9-ին:

Հայտնի է նաև, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 20 կուսակցությունից 1534 թեկնածու: Սա աննախադեպ է Ադրբեջանի պատմության մեջ: