տուն Աշխարհ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված արդեն 3 մարդ կա. բոլոր դեպքերը բերվել են Իրանից

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված արդեն 3 մարդ կա. բոլոր դեպքերը բերվել են Իրանից

362
0

Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուևսով վարակվածության եւս 2 դեպք: Այսպիսով, երկրում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 3-ի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կանխարգելման օպերատիվ շտաբը, հաղորդում է «Հայկական ժամանակ»-ը:

Հիշեցնենք, առաջին անգամ կորոնավիրուսը հաստատվել էր ՌԴ քաղաքացու մոտ, որը ժամանել էր Իրանից: Հաստատված վերջին 2 դեպքերը գրանցվել են Ադրբեջանի քաղաքացիների մոտ, երկուսն էլ վերադարձել են Իրանից:

Նշենք, որ Ադրբեջանը որոշում է կայացրել 2 շաբաթով փակել իրանի հետ օդային եւ ցամաքային սահմանները՝ որոշակի սահմանափակումներով: