Կորոնավիրուսի տարածման պատճառով Ադրբեջանի մի շարք մզկիթներում արգելվել է հոգեհանգստի արարողության անցկացումը: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Կովկասի մահմեդականների վարչության հրահանգով՝ մյուս մզկիթների արարողությունների սրահում հոգեհանգիստներ անցկացնելու համար սահմանափակումներ են մտցվել:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: