տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանն անորոշ ժամանակով դադարեցնում է Ռուսաստանի գազամատակարարումը

Ադրբեջանն անորոշ ժամանակով դադարեցնում է Ռուսաստանի գազամատակարարումը

75
0

qaz-shekli

Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Ռուսաստանին՝ վերանորոգման աշխատանքների կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի նավթային պետական ընկերությունում։

Սակայն չի նշվում, թե երբ է տեղի ունեցել գազի մատակարարման ընդհատումը և որքան ժամանակ կտևի վերանորոգումը։

Սա երկրորդ անգամ է այս տարվա ընթացքում, երբ դադարեցվում է Ռուսաստանի գազամատակարարումն Ադրբեջանի կողմից։ Ճանապարհների վերանորոգման պատճառով գազամատակարարումը դադարեցվել էր նաև տարվա առաջին կեսին։