Ադրբեջանի Միլի Մեջլիսը քվեարկել է վարչապետի պաշտոնում Արթուր Ռասիզադեի թեկնածությանը հավանություն տալու օգտին: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը:
Կառավարության ղեկավարի պաշտոնը 1996 թվականից ղեկավարող Ռասիզադեի օգտին քվեարկել է 112 պատգամավոր, 2 դեմ է արտահայտվել նրան:
Հիշեցնենք, որ Ռասիզադեի թեկնածությունը խորհրդարանին առաջարկել էր հոկտեմբերի 9-ին հերթական անգամ նախագահ ընտրված Իլհամ Ալիևը: