տուն Աշխարհ Ադրբեջանի խորհրդարանը կողմ չէ՞ Ալիևին. Միլլի մեջլիսը կլուծարվի

Ադրբեջանի խորհրդարանը կողմ չէ՞ Ալիևին. Միլլի մեջլիսը կլուծարվի

363
0

Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության քաղխորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել և որոշում է կայացրել լուծարել երկրի խորհրդարանը:

Ըստ կուսակցության պաշտոնական պարզաբանման՝ տվյալ որոշումը պայմանանավորված է այն հանգամանքով, որ Միլլի մեջլիսը ադեկվատ չի վերաբերվում Ադրբեջանի նախագահի վարած քաղաքականությանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նոյեմբերի 29-ին խորհրդարանական մեծամասնությունը Միլլի մեջլիսի նիստում հարցը կներկայացնի օրակարգ, իսկ ավելի ուշ Իլհամ Ալիևին կներկայացվի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ դիմումը: