տուն Աշխարհ Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի․ Ալիևի դիմումը բավարարվեց

Ադրբեջանի խորհրդարանը կլուծարվի․ Ալիևի դիմումը բավարարվեց

347
0

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը բավարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ խորհրդարանը լուծարելու առաջարկը։ Մինչ այդ, դեկտեմբերի 3-ին, ադրբեջանցի պատգամավորները քվեարկել են կառույցը ցրելու օգտին, ապա նույնպիսի դիմում ներկայացրել Ադրբեջանի նախագահին։

Սա նշանակում է, որ Միլլի մեջլիսի ազատ արձակվելուց հետո կսահմանվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամկետները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբաջանի» քաղաքական խորհուրդը բողոքել էր խորհրդարանի գործելաոճից՝ մատնանշելով, որ այն չի սատարում երկրի նախագահի վարած քաղաքականությանը։