Ադրբեջանն, ավանդույթի համաձայն, լուրջ բախումներից հետո թաքցնում է իրական սպանվածների թիվը՝ հետագա օրերին զինծառայողների մահերը ներկայացնելով որպես դժբախտ պատահար։
Այսպես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկացրել է, որ N զորամասում զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով մահացել է 19-ամյա զինծառայող Մուրադ Մահիր օղլու Սամեդովը։
Ըստ նույն աղբյուրի՝ զինծառայողն անզգուշորեն կրակ է բացել ինքն իր վրա։ Ընթանում է հետաքննություն։
Մեկ այլ մահ գրանցվել է Բեյլաղանի շրջանի զորամասերից մեկում։ «Ինքնսպան» է եղել Ջավիդ Ջալիլ օղլի Մամեդովը՝ ծնված 1992 թվականին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերը կրել են բազմաթիվ զոհեր անհաջող գործողությունների հետևանքով։ Ադրբեջանը հաստատել է 14 զոհ, մինչդեռ հայկական կողմը պնդում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է իրական թվերը, դրանք կարող են հասնել մի քանի տասնյակի։