տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրի

Ադրբեջանը Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրի

260
0

981px-Azerbaijan_EU.svg

Ադրբեջանն ու Եվրամիությունը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ, որը կայանալու է Վիլնյուսում, կստորագրի վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդգուլիևը:

«Մենք վստահաբար ստորագրելու ենք վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիր: Եթե մինչև գագաթնաժողովի սկիզբը մենք հասցնենք նախապատրաստել այլ փաստաթղթեր, ապա դրանք կստորագրվեն Վիլնյուսում, եթե ոչ, ապա ` ավելի ուշ»,- ասել է փոխնախարարը` անդրադառնալով Լիտվայի մայրաքաղաքում Եվրամիության հետ այլ ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի պատրաստվում ԵՄ հետ ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ այն չի համապատասխանում Եվրոպական այդ կառույցի հետ համագործակցության ոգուն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here