BBC-ն այսօր հաղորդել է, որ Ադրբեջանը Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում ներակայցնելու են 5 մարզիկներ, որոնցից և ոչ մեկն ադրբեջանցի չէ։
Ձմեռային մարզաձևերում Ադրբեջանն ավանդաբար ներկայացված չի լինում, սակայն, երկրի գովազդն ապահովելու համար, կառավարությունը «վարձել է» մարզիկներ, որոնք հանդես կգան Ադրբեջանի դրոշի ներքո։ Այս անգամ երկրը ներկայացնելու են լեռնադահուկորդներ Պատրիկ Բրահները (Ավստրիա), Սեդրի Նոցը (Շվեյցարիա), Գայա Բասանի Անտիվարին (Իտալիա), գեղասահորդներ Ալեքսեյ Սիտնիկով և Յուլիա Զլոբինա զույգը։