Սոչիում փետրվարի 7-ին մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերին Ադրբեջանը կներկայացնեն ոչ թե այդ երկրի մարզադպրոցների սաները, այլև միմիայն «լեգեոներները»։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Սոչիում ադրբեջանական դրոշը կներկայացնեն լեռնադահուկորդներ Պատրիկ Բրախները (Ավստրիա), Սեդրիկ Նոցը (Շվեյցարիա), Գայա Բասանի Անտիվարին (Իտալիա), ինչպես նաև պարային զույգը՝ Ալեքսեյ Սիտնիկովը և Յուլիա Զլոբինան (Ռուսաստան)։
Հավելենք, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի քանի մարզիկ կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին։