Առաջիկայում Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ տեղի են ունենալու լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցելու են պաշտպանության նախարարության, ներքին գործերի և սահմանապահ ուժերի ստորաբաժանումները։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մասնավորապես ասել է, որ զորավարժությունների մի փուլ տեղի է ունեցել շփման գոտում Նախիջևանի շրջանում։