տուն Քաղաքական Ադրբեջանը չի ցանկացել, որ հայ գերիների հարազատներն այցելեն

Ադրբեջանը չի ցանկացել, որ հայ գերիների հարազատներն այցելեն

208
0

Պաշտոնական Երևանը դեմ չէ, որ արցախյան հակամարտության հակառակ կողմերի մոտ պահվող անձանց հարազատները այցելեն նրանց։ Նույն դիրքորոշումն ունի նաև պաշտոնական Ստեփանակերտը։ Այս մասին հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Որքան ես գիտեմ՝ Ադրբեջանից ցանկություն չի եղել։ Եթե այդպիսի ցանկություն լինի, մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասել է Մայիլյանը ռուսական Kommersant-ի հետ զրույցում։

Նախարարը խոսել է նաև բնակչությունները խաղաղության նախապատրաստելու գործընթացի մասին ու ասել, որ այս տարի և ընդհանրապես վերջին շրջանում հրադադարի ռեժիմի խախտումները նվազել են նախորդ տարիների համեմատ։