տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը մեկնաբանել է Պլասիդո Դոմինգո կրտսերի այցը Արցախ

Ադրբեջանը մեկնաբանել է Պլասիդո Դոմինգո կրտսերի այցը Արցախ

187
0

739262

Հայտնի է, որ հայտնի տենոր Պլասիդո Դոմինգոյի որդին` Պլասիդո Դոմինգո կրտսերը այցով ժամանել է Հայաստան և ելույթներով հանդես կգա նաև Արցախում:

Մեկնաբանելով այս այցը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն ասել է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, և «ցանկացած այց «օկուպացված» տարածքներ համարում է անօրինական, իսկ այդ հարցը քննվում է»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կազմել է բոլոր այն օտարերկրացիների «սև ցուցակը», ովքեր այցելել են Արցախ: Ադրբեջանի նման պահվածքը քննադատության է արժանացել ոչ միայն տվյալ անձանց, այլ նաև միջազգային կառույցների կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here