տուն Աշխարհ Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

262
0

Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը երկու շաբաթով՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով՝ գրում է 1in.am-ը՝ հղում կատարելով RIA Novosti-ին:

Ավելի վաղ հանրապետությունում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի ռիսկի տարածման հետ, որոշում է կայացվել՝ 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները»,- տեղեկացնում են վիրուսի դեմ պայքարի համար երկրի ստեղծած գործադիր շտաբից: