տուն Լուրեր Ադրբեջանը բողոքում է, որ Արցախի իշխանություններն առաջարկել են եզդիենրին տեղակայել իրենց տարածքում

Ադրբեջանը բողոքում է, որ Արցախի իշխանություններն առաջարկել են եզդիենրին տեղակայել իրենց տարածքում

77
0

ezdi_genocide

Ադրբեջանը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ արձագանքել Լեռնային Ղարաբաղի տարածքում Իրաքի եզդիներին տեղակայելու մասին Արցախի իշխանությունների հայտարարություններին։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը։

«Նման փորձերն ու գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացին և հակասում են Ժնևի չորրորդ կոնվենցիային», — ասել է Աբդուլաևը՝ հավելելով, որ նման փորձեր արվել են նաև անցյալում, որոնք արտացոլվել են ԵԱՀԿ զեկույցներում։

Ըստ Աբդուլաևի՝ Ադրբեջանն այս խնդրի վերաբերյալ տեղյակ է պահել միջազգային կառույցներին։