տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանը բողոքի երկրորդ նոտան է հղել Ռուսաստանին

Ադրբեջանը բողոքի երկրորդ նոտան է հղել Ռուսաստանին

188
0

73_big

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը նոտա է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը: Այս մասին հաղորդում է Lider.az-ը:

Ստացված տեղեկության համաձայն, նոտան հղվել է այն բանից հետո, երբ ադրբեջանցի դիվանագետների համար հնարավորություն չի ստեղծվել հանդիպելու սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի հետ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մոսկվայի Բիրյուլևո շրջանում 25-ամայ Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Զեյնալովը կոպիտ վերաբերմունքի էր արժանացել ռուս իրավապահների կողմից, երբ իրականացվում էր նրա ձերբակլությունը: Դրա կապակցությամբ ադրբեջանական կողմն իր դժգոհությունն էր հայտնել`նշելով կալանավորվածների հետ նման վերաբերմունքի անթույլատրելիությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here