Ադրբեջանական նավթային SOCAR պետական ընկերությունը մեկ տարի շարունակ անվճար գազ կապահովի Վրաստանի կոնֆեսիոնալ բոլոր խմբերի կրոնական բոլոր օբյեկտների համար: Այսպիսի փաստաթուղթ են ստորագրել Վրաստանի կաթողիկոս Իլյա 2-րդը և SOCAR-ի նախագահ Ռովնագ Անդուլաևը: Այս մասին հաղորդում է trend գործակալությունը:
Վրաստանի հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Աբդուլաևից` նշելով, որ Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդները երկար ժամանակ ապրում են խաղաղության մեջ: Ստորգրման արարողությանը մասնակցել է նաև Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն: