տուն Լուրեր Ադրբեջանական կրակոցները՝ այգեպարցիների առօրյայի մաս (տեսանյութ)

Ադրբեջանական կրակոցները՝ այգեպարցիների առօրյայի մաս (տեսանյութ)

73
0

aygepar

Այգեպարցի Ամալյա Պետրոսյանը ոչ մի կերպ չի ցանկանում թողնել հարազատ տունը: Մեզ հետ հանդիպելուց րոպեներ առաջ տիկին Ամալյան հազիվ էր փրկվել ադրբեջանական կրակոցից:

«Այգին էի մշակում, մեկ էլ փամփուշտը եկավ գլխիս կողքով անցավ: Ի՞նչ անենք էլ, մեր ապրուստի միջոցն էլ էս ա: Հիմնականում գիշերներն ենք այգի գնում, որ չերևանք»,- ասում է նա:

Գյուղում երիտասարդները չեն մնում: Սոցիալական խնդիրներն այստեղ շատերին են դրդում արտագաղթի:

«Հո սոված չե՞ն մնալու: Ես ուրիշ տեղ չեմ կարում ապրեմ»,- ասում է տիկին Ամալյան: