տուն Քաղաքական Միջազգային Ադրբեջանական զառանցանքը սաստկանում է. Բելառուսցի մրմնամարզուհիներին խնդրել են փոխել Խաչատրյանի Սուսերով պարը

Ադրբեջանական զառանցանքը սաստկանում է. Բելառուսցի մրմնամարզուհիներին խնդրել են փոխել Խաչատրյանի Սուսերով պարը

77
0

90cf9a9a-e926-4f95-b6c5-b69edf51b2bd 90cf9a9a-e926-4f95-b6c5-b69edf51b2bd

Ինչպես տեղեկացնում է Kavkaz-uzel.ru-ն, Ադրբեջանում զառանցանքը հասնում է արդեն անհավանական մակարդակի:

Պարզվել է, որ Բաքվում կայանալիք գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Բելառուսի հավաքականին խնդրել են փոխել իրենց հիմնական վարժության ժամանակ հնչող Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»: Այս մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչը: Հենց դրանով է նա պայմանավորել վերջերս Բելառուսում կայացած աշխարհի գավաթում ցուցադրած վատ արդյունքները, քանի որ թիմը ստիպված է եղել շտապ փոխել այդ երաժշտությունը:

Բելառուսի հավաքականի գլխավոր մարզիչ Լեպարսկայան այս խնդրանքն իսկական հիմարություն է որակել: