Ադրբեջանում 2014թ. ապրիլի 20-ին գերի ընկած ՀՀ քաղաքացի Վագիֆ Ռուբենի Մայիլյանը հայրենադարձվել է,- այս մասին հայտնում է Trend.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը:
1956թ. ծնված Վագիֆ Մայիլյանը ԼՂՀ Հադրութ քաղաքի բնակիչ է: Արտահանձնումը տեղի է ունեցել առանց միջադեպերի՝ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի միջնորդությամբ: