տուն Լուրեր Ադրբեջանական բանակը առանձնահատուկ է

Ադրբեջանական բանակը առանձնահատուկ է

230
0

17Ադրբեջանական բանակը, կարելի է ասել, զինված ուժերի առանձնահատուկ մոդել է: Ինչո՞ւ հենց առանձնահատուկ, ի՞նչն է, որ նրան տարբերում է մյուս զինված ուժերից՝ պատասխանը դժվար չէ գտնել: Ի տարբերություն այլ ռազմական համակարգերի, այս մեկն առանձնանում է միայն իրեն հատուկ ինքնաքայքայման գործընթացով: Թերևս, դժվար է գտնել ևս մի բանակ, որը նման քայլերով դեպի անկում գնա: Ընդ որում` բանակը գտնվում է ադրբեջանական վարչակազմի ուշադրության կիզակետում, և պատահական չէ, որ «Ալիևյան ռեժիմը» նավթադոլարներով է մշտապես սպառազինում է այս կառույցը: Այդուհանդերձ, սա այն դեպքն է, երբ նավթով դժվար զինվոր պահես. այդ մասին վկայում է ոչ միայն բանակում մահացության վիճակագրությունը, այլ նաև քաղաքացիական ընդվզումները: Եվ այսպես…

 

ԲԱՆԱԿ-ԴԻԱՀԵՐՁԱՐԱՆ

 

Այս բնորոշումը ադրբեջանական սոցիալական ցանց մտավ ընդամենը ամիսներ առաջ, երբ մարտի 10-ին Բաքվի «Շատրվանների» հրապարակում բողոքի ցույցի հավաքվեցին, ինչքան էլ զարմանալի է, տոտալիտար հասարակարգին ոչ հատկանշական թվով մարդիկ` ավելի քան 3000 քաղաքացիներ, ովքեր բողոքում էին բանակում տիրող սպանդի դեմ: Սա ինքնին խոսուն, բայցև նվազեցված թիվ է: Ադրբեջանական սոցիալական ցանցերում հնչող տարբեր գնահատականներով` բողոքի ցույցին մասնակցել են ավելի քան 5000 քաղաքացիներ: Հարկ ենք համարում շեշտել՝ բողոքի ցույցը ինքնաբուխ բնույթ էր կրում: Պատահական չէ, որ անգամ կազմակերպիչներին ադրբեջանական ռեժիմը դժվարությամբ հայտնաբերեց, այն էլ՝ նրանցից մեկի ֆեյսբուքյան գրառման արդյունքում: Ալիևյան վարչակարգը նման պարագայում ցուցարարների հետ առավելագույնս դաժան է, ոստիկաններն անգամ քաշքշում են ու ծեծում մահացած զինվորների մայրերին, ինչի մասին վկայում են բազմաթիվ տեսանյութերը: Այդ օրերին «Turan» գործակալությունը փոխանցեց, որ մոտ 80 մարդ ձերբակալվել է: Ներկայումս այս բողոքի հոսքերից պատառներ են պոկում ադրբեջանական ընդդիմադիրները` ամեն մեկն իր շահերի համար:

 

Թե ինչո՞ւ ենք ամիսներ առաջ տեղի ունեցած և հայկական հանրության շրջանում լայն քննարկված այս թեման նորից ջրի երես հանում՝ պատճառը պարզ է. ամեն ինչ շղթայական սկզբունքով է գործում: Ասածն առավել պատկերավոր դարձնելու համար անցնենք վիճակագրությանն ու փորձագետների գնահատականներին:

 

ԽՈՍՈՒՆ ԹՎԵՐՆ ՈՒ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ

 

Դեռևս 2011 թվին մի հոդված էինք հրապարակել «Ադրբեջանական բանակը խեղդամահ է լինում» վերտառությամբ: Այստեղ մանրամասն նկարագրել էինք ԱՀ ԶՈՒ-ին խեղդամահ անող, կործանող հանգամանքները, մասնավորապես՝ բռնաբարության զանգվածային դեպքերը, կոռուպցիան, զոհերի թիվը: Տարին դեռ չփակված` այդ թիվը հասնում էր 89-ի. այս մասին նշվում էր ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած զեկույցում: Տվյալ պարագայում պետք է հաշվի առնել նաև այն, որ այս կենտրոնը միակն է, որը ակտիվորեն բարձրաձայնում է ադրբեջանական բանակում սպանությունների մասին ու ակնհայտորեն իր վրա է կրում վարչակարգի ազդեցությունը, ուստի հաճախ ներկայացնում է նվազեցված վիճակագրություն, ինչպես ընտրություններից առաջ: Այդուհանդերձ, ինչքան էլ նվազեցնեն, անհնար է թաքցնել այն, ինչը չափազանց ակնառու է:

 

Խեղդամահ լինելը դանդաղ գործընթաց է. ադրբեջանական բանակի «վզին» փաթաթված պարանը կամաց-կամաց ձգվում է՝ տանելով նրան կործանման: Արդեն 2011 թ. ամփոփիչ զեկույցում «Դոկտրինան» խոսեց  95 զոհի և 101 վիրավորի մասին, 2012-ի իրական թվերը, հասկանալի պատճառներով՝ առջևում ընտրություններ էին, «Դոկտրինան» թաքցրեց` հայտարարելով 73 զոհի և 70 վիրավորի մասին: Անգամ այս պարագայում ադրբեջանական ֆորումներում քննարկվում էր, որ թիվը նվազեցված է, հաշվարկներն էլ վերաբերում են միայն առաջին կիսամյակին: Սոցիալական ցանցերում քննարկվում էին նաև ադրբեջանցիների սադրանքով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զգալի թվով ադրբեջանցիներ էին սպանվել: Արդեն 2013 թ. ադրբեջանական բանակում տիրող բարքերի մասին կրկին բարձրաձայնեցին փորձագետները։ «Բանակում (ադրբեջանական.- Գ. Թ.) չի գործում օրենքն ու կանոնադրությունը: Հրադադարի ռեժիմից հետո աննորմալ տեմպերով շատանում են մահացության դեպքերը»,- «Ազադլիգ»-ին ասել է Ադրբեջանի Ազգային խորհուրդ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, որի նկատմամբ ադրբեջանական ռեժիմը ճնշումներ է սկսել, անգամ խոսվում է նրան ձերբակալելու մասին: Մեկ այլ՝ ռազմական փորձագետ Շահմուրադ Մամեդովի կարծիքը. «Դիրքերում զինծառայողները տեղաշարժվում են պոնի հիշեցնող ձիերով», կամ էլ` «Ադրբեջանական բանակը դառնում է վտանգավոր երիտասարդների համար, որոնք պետք է զորակոչվեն: Մահվան դեպքերը աղաղակող են»,- «Թուրանին» հայտարարել է ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն:

 

ՇՂԹԱՅԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ…

 

Ինչպես նկատում ենք, ադրբեջանական բանակում տիրող խայտառակ իրավիճակի մասին գնահատականները բազմաթիվ են ու տարաբնույթ:
շարունակությունը` այստեղ 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here