Մեծահարուստ Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկույթի ժամանակ ելույթ կունենա բրիտանացի հայտնի երգչուհի Ադելը: Այս մասին հայտնում է Euromag-ը՝ հղում անելով The Sun-ին:
Ինչպես հաղորդվում է, Ադելին հրավիրելը մեծահարուստի նվերն է իր ընկերուհուն՝ Դաշա Ժուկովային, որը Skyfall երգի մեծ երկրպագու է:
Independendent-ը նշում է, որ ռուսաստանցի մեծահարուստի կազմակերպած բոլոր երեկույթներն աչքի են ընկնում իրենց հատուկ շքեղությամբ և աշխարհում ամենաթանկերից են: Այս անգամ երեկույթը կացկացվի Կարիբյան ծովի ափին: