![Ադամիան](https://i1.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2019/12/Ադամիան.jpg?resize=640%2C417&ssl=1)
Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»։
Առաջին կեսից հետո հյուրերը Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1-0 հաշվով։ Ընդմիջմանը պահեստային նստարանին մնացած Սարգիս Ադամյանը մտավ փոխարինման ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Նախ 79-րդ րոպեին Ադամյանը գրավեց մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Րոպեներ անց մեր ընտրանու հարձակվող գոլային փոխանցում կատարեց Անդրեյ Կրամարիչին, ով էլ խփեց «Հոֆենհայմի» հաղթական գնդակը։
Այս արդյունքից հետո Ադամյանն ու ընկերները միավորների քանակը հասցնում են 27-ի ու բարձրանում են վեցերորդ հորիզոնական։
Աղբյուրը՝ armsport.am