ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ասաց, որ տարբեր քրեական գործերով անցնող պաշտոնյաները, նրանց բարեկամները կարող են հանգիստ լինել. իրենց կողմից բանակցվող ստորագրման ենթակա փաստաթղթերը չեն քննարկվում:
Ռուբեն Ռուբինյանը նկատի ուներ Արցախի խնդիրը եւ դրան առնչվող փաստաթուղթը, որովհետեւ այս իշխանությունն ունի սկզբունքաին դիրքորոշում, կարմիր գծեր, որոնց մասին հստակ խոսեց ԱԳ նախարարը:
Հանձնաժողովի նիստին մասնակցող Զոհրաբ Մնացականյանն էլ ասաց, որ եթե որեւէ մեկը ենթադրում է՝ կլինի այնպիսի փուլային տարբերակ, որտեղ կխախտվի համադրությունը, դա չի աշխատի: