Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը Նյու Յորքի ամենահարուստ թաղամասերից մեկում գնել է մեծ բնակարան։ Այս մասին հաղորդում է ABC-ն՝ նշելով, որ օլիգարխն այս բնակարանը գնել է 75 մլն դոլարով։
Հինգերորդ ավենյուում գտնվող բնակարանն ունի 8 ննջասենյակ և մեծ կենտրոնական ճաշասենյակ։ New York Post-ի տեղեկություններով՝ Աբրամովիչը բանակցություններ է վարում մյուս բնակիչերի հետ՝ շենքի բոլոր բնակարանները գնելու համար, որպեսզի այնտեղ բնակվեն միայն իր ընտանքիի անդամները։