Սիրիայի Ազազ քաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի 65-ամյա քույրը՝ Ռասմիա Ավադին: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Գործակալության տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել են նաև Ռասմիա Ավադիի ամուսինն ու հարսը: Թուրքական ուժերը «հույս ունեն ալ-Բաղդադիի քրոջից արժեքավոր տեղեկություններ ստանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ»: