Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Աբովյան 5-ում շենքի կառուցապատման կասեցմանը վերաբերող հայտարարություններին։
Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում որպես ապացույց ցույց էր տվել փաստաթուղթ՝ պնդելով, որ այն շենքի կառուցապատման թույլտվությունն է։
Կարապետյանը, հակադարձելով պատգամավորին, պնդեց, որ տվյալ տարածքում տրվել է շինթույլտվություն 2018 թ․ փետրվարին Տարոն Մարգարյանի կողմից, որը կասեցվել է, իսկ հետագայում որևէ թույլտվություն չի տրվել, որ շինարարությունը շարունակվի։
Իսկ կառուցապատումը օրենքի ուժով կասեցվել է հարևան շենքի տիրոջ բողոքը վարույթ ընդունելու պատճառով։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե շինթույլտվությունը տվել է Նարեկ Սարգսյանը, Կարապետյանը նշեց, որ շինթույլտվություն բացառապես տալիս է քաղաքապետարանը։