Ըստ Araratnews.am-ի տեղեկությունների`այսօր Կոտայքի մարզում մոտ 200-ից ավելի մանր և միջին բիզնեսով զբաղվող առևտրականներ բողոքի ակցիա են անցկացրել Աբովյանում: Նրանք Աբովյան քաղաքի հարկային տեսչության պետից պահանջում էին պարզաբանել, թե ինչու է տեսչությունն առևտրականներին հարկային տեռորի ենթարկում: Առևտրականները նշել են, որ հարկայինի աշխատակիցները արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց համար. փորձում են «գործ սարքել» իրենց գլխին, ստիպում, որ ավել գումարներ վճարեն, իսկ ովքեր հրաժարվում են, սպառնում են հաշվեհարդար տեսնել՝ առևտրականներին սնանկացնելով:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ չեն լքի շենքը, մինչև պետը չընդունի իրենց, սակայն Վ. Սահակյանը հրաժարվել է կատարել առևտրականների պահանջը՝ ասելով, թե «իմ գործողություններն օրինական են, պարզաբանումների համար էլ դիմեք պետեկամուտների նախարարության լրատվական ծառայությանը»: