տուն Քաղաքական Վերլուծական Աբխազահայությունը վտանգի առաջ

Աբխազահայությունը վտանգի առաջ

401
0

12

Հայերն Աբխազիայում հաստատվել են վաղ միջնադարից, իսկ որպես համայնք ձևավորվել Համիդյան ջարդերից հետո և Մեծ Եղեռնի տարիներին Աբխազիա գաղթած տրապիզոնահայերից:

Հայերը դեռևս 19-րդ դարի վերջին կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցներ, հիմնադրել տպարաններ, հրատարակել են «Լույս», «Նոր Կյանք», «Փարոս» թերթերը:
Խորհրդային շրջանում էլ հայերն Աբխազիայում կազմել են բնակչության գերակշիռ մասը՝ շուրջ 100 հազար մարդ: Նրանք հիմնականում բնակվում են Սուխումի, Օչամչիրա, Գագրա, Գուդաութա, Լեսելիձե, Գանթիադ, Պիցունդա, Նոր Աֆոն եւ Գուլրիփշ ծովափնյա քաղաքներում, ինչպես նաև հայերի կողմից հիմնադրված բնակավայրերում:

2006թ. դրությամբ Աբխազիայում հայերի թիվը 1992-ին եղած շուրջ 80  հազարից դարձել էր 44 հազար, և սա միայն պաշտոնական տվյալներով,  ընդ որում, ընտրական իրավունք ունեցող հայերի թիվը 32 հազար է։

Արտագաղթի այսչափ տեմպերն անհնար են դարձնում Հայկական համայնքի բնականոն գործունեությունը Աբխազիայում: Աբխազահայությունը որպես էթնիկ առանձին խումբ, կորցնում է իր յուրահատուկ պատմական դերն ու նշանակությունն այդ երկրում: Աբխազիայում 56 հայկական դպրոցներից մնացել են միայն 34-ը`աշակերտական թվակազմի կիսվելու հետևանքով։ Հայ բնակչության զգալի հատվածը դադարեցրել է ժամանակի բազմաճյուղ տնտեսական գործունեությունը, և այժմ զբաղված են հիմնականում ցիտրուսային մրգերի աճեցմամբ և արտահանմամբ։ Նախկինում աբխազահայությունը ներգրավված էր երկրի թե կառավարման, թե գյուղատնտեսության և թե այլ կարևորագույն նշանակություն ունեցող ոլորտներում:

Կառավարության մեջ մեր ունեցած նախին մեծածավալ ներկայացուցիչներին այժմ փոխարինում է միայն մեկ գյուղատնտեսության փոխնախարար, իսկ օրենսդիր մարմնումˋ խորհրդարանի փոխնախագահը: Աբխազիայի  33 պատգամավորներից միայն 3-ն են հայկական համայնքի ներկայացուցիչ:

Թուրքաբնակ կես միլիոնանոց աբխազական համայնքի միջոցով Թուրքիան ճնշումների է ենթարկում Աբխազիայի ղեկավարությանը, պահանջելով հայերի թվակազմի արհեստական իջեցում, պետական պաշտոններից հայերի հեռացում և այլն:

Հատկանշական է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների բացարձակ անտարբերությունը աբխազահայության խնդիրների վերաբերյալ:

Անհրաժեշտ են արմատական լուծումներ  սփյուռքահայ երբեմնի ամենաազդեցիկ գաղթօջախներից մեկիˋ աբխազահայության ազդեցության վերականգնման համար:

Արմեն Մկրտչյան