Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը, Սուրբծննդյան ճառով հանդես գալով Բեթղեհեմում հավաքված հազարավոր քրիստոնյա ուխտավորների առջև, Հիսուս Քրիստոսին պաղեստինցի է անվանել: Այն մասին հաղորդում է գերմանական Katholische Nachrichten (KNA)-ը:
Նա մասնավորապես հայտարարել է. «Բեթղեհեմում 2000 տարի առաջ ծնվել է Հիսուսը, մի պաղեստինցի, որը բերեց Կտակարանը և ամբողջ աշխարհում միլիոն մարդկանց համար ուսուցիչ դարձավ: Ինչպես մենք՝ պաղեստինցիներս, նա ևս պայքարում էր մեր անկախության համար»:
Մի շարք իսրայելական թերթեր և եվրոպական պարբերականներ ծաղրել են Աբբասին այս խոսքերի համար և խորհուրդ են տվել վերստին կարդալ Նոր Կտակարանը և վաղ քրիստոնեության պատմությունը։