տուն Սպորտ ԱԱ-2014-ի խաղերի շուրջ 345 հազար տոմսեր վաղը վաճառքի են հանվելու

ԱԱ-2014-ի խաղերի շուրջ 345 հազար տոմսեր վաղը վաճառքի են հանվելու

120
0

1364560

Վաղը 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի շուրջ 345 հազար տոմսեր վաճառքի են հանվելու։ Այս մասին հայտարարել են ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունից։

Սպասվում է, որ ֆուտբոլի սիրահարները կարող են ձեռք բերել 64 խաղերից 60-ի համար նախատեսված տոմսերը։ Միայն բացառության կարգով վաճառքի չեն հանվի մրցաշարի բացման, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումների տոմսերը։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը Բրազիլիայում։