Այդքան էլ սիրուն չէ հագնել իրավապահ համակարգի հագուստները: Այսօր լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հարսանեկան արարողությանը ոստիկանության եւ ԱԱԾ ներկայացուցիչների ներխուժման մասին:
Հիշեցնենք` վարչապետը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ոստիկանության եւ ԱԱԾ ներկայացուցիչները ներխուժում են հարսանիք, մինչդեռ համավարակի օրերին նման միջոցառումներ չպետք է լինեն:
ԱԱԾ տնօրենը ասաց, որ այդ միջոցառումը եղել է «Վիլլա հիլս» ռեստորանում` Պտղնիում: «Դրա արդյունքը դուք այսօր կտեսնեք»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: